Երեւանում կայանալիք դիջեյների փառատոնը հյուրեր կունենա Իսրայելից եւ Ռուսաստանից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում օգոստոսի 17-ին «Զվարթնոց» համալիրում կայանալիք «Դիջեյների ամռային փառատոն 2013»-ին (DJ Summer Fest 2013) կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած մոտ 14 դիջեյներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ Լեւոն Եսայանը նշեց, որ կանխատեսվում է` ժամանցային ամենամեծ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 մարդ:

«Նախկինում նախաձեռնվել է դիջեյների փառատոն, սակայն իր տեսակի եւ անցկացման ձեւաչափի մեջ կայանալիք փառատոնը ամենամասշտաբայինն է լինելու»,- ասաց Եսայանը:

Նրա խոսքով` փառատոնի հյուրն է Իսրայելից ժամանած DJ Guri-ին, իսկ մինչ լուսաբաց շարունակվող շոու ծրագիրը կամփոփվի ռուսական պարային բեմի լեգենդար ներկայացուցիչներ եւ «հաուս» երաժշտական ոճի գիտակներ, ակումբային երեկույթի սպասված հյուր հանդիսացող դիջեյներ Սերգեյ Սանչեսը եւ Սերգեյ Սապունովը:

Միջոցառման կազմակերպչի գնահատմամբ` կայանալիք փառատոնն առաջին հերթինմիտված է Հայաստանում ոլորտի զարգացմանը եւ փորձի փոխանակմանը:

«Կարծում եմ փառատոնի մասնակիցների համար էլ սա լավ հնարավորություն է էլեկտրոնային լավ երաժշտություն լսելու համար»,- հավելեց Եսայանը: Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են այն շարունակական դարձնել եւ անցկացնել այն նաեւ ձմռանը:

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում