1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Բորուսիա»-ի հինգ աստղերից մեկն է:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Kicker-ը գրում է «Բորուսիա» հինգ «աստղեր»-ի մասին, որոնց թվում է նաեւ Հներիխ Մխիթարյանը: «Մրցաշրջանի հենց սկզբից «Բորուսիա»-ի հարձակման գիծն արդեն «վազում» է: Գյոտցեն նոր է հեռացել, սակայն «Բորուսիա»-ի նորեկները` Մխիթարյանն ու Օբամեյանգը, ավելի բարձր որակներ ունեն: Նրանց են միանում նաեւ Ռոյսը, Լեւանդովսկին ու Բլաշիկովսկին եւ միասին դառնում են 5 հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ: Յուրգեն Կլոպն այդ հարցում բազում տարբերակներ ունի»,- գրում է պարբերականը:
Բունդեսլիգայի առաջին տուրում «Բորուսիա»-ն հաղթեց «Այնտրախտ»-ին, հաջորդ փուլում սպասվում է Հենրիխ Մխիթարյանի նորամուտը: Հանգստյան օրերին «Բորուսիա»-ի մրցակիցը կլինի «Բրաունշվեյգեր»-ն: