Ասլան Աբաշիձեն պատրաստվում Է որդու հետ վերադառնալ Վրաստան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեն եւ նրա որդին՝ Բաթումի նախկին քաղաքապետ Գեորգի Աբաշիձեն, պատրաստվում են վերադառնալ Վրաստան, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Այո (գնում եմ), թեեւ կոնկրետ ծրագրերով չեմ գնում: Ես արդեն ինը տարի Վրաստանում չեմ եղել, շատ եմ կարոտում… Ավելի ուշ հայրս նույնպես կգա, առայժմ ես եմ գնում…»,-հայտարարել Է Գեորգի Աբաշիձեն վրացական «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ իրեն զրկել են Վրաստանի քաղաքացիությունից:
Ինչ վերաբերում Է Վրաստանի ներկա իրադրությանը, նա հայտարարել Է, որ համակրում Է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:
«Բիձինա Իվանիշվիլիին համակրանքով եմ վերաբերվում եւ հավատում եմ, որ նա ամեն ինչ կանի Վրաստանի համար»,-նշել Է Աբաշիձեն:
Մինչդեռ նա հայտնել Է, որ մտադիր չԷ վերադառնալ քաղաքականություն: «Չեմ ցանկանում լսել քաղաքականության մասին: Դրա հետ վատ հիշողություններ են կապված, եւ այն վատ զգացողություններ Է առաջացնում»,-ասել Է Աբաշիձեն:
Ասլան Աբաշիձեն Աջարիան ղեկավարել Է 1991-ից մինչեւ 2004 թվականը: Նա այնտեղից հեռացել Է 2004 թվականի մայիսին «աջարական հեղափոխությունից» հետո, որը տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունից» անմիջապես հետո: Վրաստանի գլխավոր դատախազությունը մի շարք մեղադրանքներով Աբաշիձեի դեմ քրեական գործ Է հարուցել, նրա ունեցվածքը բռնագրավվել Է: 2007 թվականի ամռանը Բաթումի քաղաքային դատարանը նրան հեռակա դատապարտել Է 15 տարվա ազատազրկման: Ավելի ուշ Ինտերպոլի գծով Աբաշիձեի նկատմամբ հետախուզում Է հայտարարվել: