Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Գևորգ Գյոդակյանին` ծննդյան 85-ամյակի առթիվ
1 րոպեի ընթերցում
![Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Գևորգ Գյոդակյանին` ծննդյան 85-ամյակի առթիվ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/08/728880.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Գյոդակյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեծ է Ձեր՝ անվանի երաժշտագետի և արվեստի վաստակավոր գործչի ավանդը հայ երաժշտության պատմության և տեսության ուսումնասիրության գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական եռանդ»: