Աշխարհի հեղինակավոր ամսագրերի լուսանկարիչ Ջորդի Ադրիան Երեւանին նվիրված ֆոտոալբոմ կստեղծի

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրահայտ իսպանացի լուսանկարիչ Ջորդի Ադրիան առաջին անգամ հուլիսի վերջին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարեց երկշաբաթյա դիմանկարային լուսանկարչության դասընթաց: Լոնդոնում աշխատող լուսանկարիչը տարբեր տարիների կտրվածքով աշխատել է իսպանական El Pais, El Mundo, ABC, El Periցdico թերթերի, Marie Claire Spain, Vogue Spain, այլ հեղինակավոր ամսագրերի համար: Ավարտելով Վեսթմինսթեր համալսարանի Կինոյի եւ հեռուստատեսային արտադրության բաժինը՝ Ջորդին իր գործունեությունը նոր ուղղությամբ տարել է դեպի գովազդային լուսանկարչության ոլորտ, որտեղ նա բացահայտում է նոր եւ լիովին այլ մոտեցումներ լուսանկարի լուսավորության եւ ընկալման հարցում: Իր յուրահատուկ եւ տպավորիչ աշխատանքներով աշխարհին հայտնի լուսանկարիչն առաջին անգամ էր Հայաստանում, սակայն չի բացառում առաջիկայում իր հնարավոր այցը կրկին:«Արմենպրես»-ը «Թումո» կենտրոնի հյուրընկալ հարկի տակ զրուցել է Ադրիայի հետ հայաստանյան դասընթասցից ստացած տպավորությունների եւ նրա ստեղծագործական գործունեության մասին:

- Ինչպես որոշեցիք ընդունել «Թումո»-ում դասընթաց վարելու առաջարկը, ի՞նչտպավորություններ եք ստացել աշակերտների հետ շփումից:

- Ընկերներիցս մեկը, ում հետ Լոնդոնում միասին կինոարվեստի դասերի էինք հաճախել, աշխատել էր «Թումո»-ում եւ առաջարկել կազմակերպիչներին կապվել ինձ հետ համատեղ աշխատանքի համար: Եվ երբ ինձ զանգահարեցին կենտրոնից, ես բացարձակապես ոչինչ չգիտեի կենտրոնի, ինչպես նաև Երեւանի եւ Հայաստանի մասին, ուստի փորձեցի տվյալներ հավաքել Google-ի միջոցով: Անկեղծ ասած, սկզբում ինձ խորթ թվաց միտքը գալ եւ երկու շաբաթ անցկացնել մի երկրում, որի մասին ոչինիչ չգիտեի, սակայն ընկերս համոզեց ինձ՝ ասելով, որ չեմ զղջա գալով Հայաստան, եւ դա մեծ փորձ կլինի ինձ համար: Պետք է խոստովանեմ, որ նա ճիշտ էր, աշխատանքներն այստեղ գերազանցեցին իմ բոլոր սպասելիքները:

- Ծանոթացե՞լ եք Երեւանի տեսարժան վայրերի հետ, ամենից շատ ի՞նչն եք հավանել:

- Ժամանակիս մեծ մասը«Թումո»-ում եմ անցկացրել, քանի որ աշխատանքներն ուշ էին ավարտվում. օրական երկու դասընթաց էինք անցկացնում՝ մեկն առավոտյան, մյուսը` կեսօրին, որից հետո պատրաստվում էի հաջորդ օրվա սեմինարիների համար: Իսկ երբ հնարավորություն էր լինում դուրս գալ քաղաք, ապա մեծ մասամբ թափառում էի փողոցներով:

-Հասցրե՞լ եք լուսանկարներ անել այդ ընթացքում:

- Այո, մի քանիսն արդեն տեղադրել եմ իմ կայքում, եւ պատրատվում եմ Երեւանին նվիրված առանձին ալբոմ ստեղծել, որի մեջ կլինեն բոլոր նկարները:

-Ստեղծագործական ոգեշնչում գտե՞լ եք Հայաստանում:

- Ինձ հատկապես հիացրել են հայաստանյան բնապատկերները, ինչպես նաև Երևանի ճարտարապետությունը, մասնավորապես շինությունները, որ կառուցված են առանց որոշակի դասակարգման, բայց միևնույն ժամանակ կանոնիկ են:

-Ապագայում ծրագրո՞ւմ եք արդյոք որեւէ այլ նախագիծ իրականացնել Հայաստանում:

- Դեմ չէի լինի մասնակցել Հայաստանի հետ կապված որևէ նախագծի: Հայաստանում իսկապես մեծ ներուժ կա, ժամանելով այստեղ ես նկատեցի դա: Սակայն այս պահին որոշակի պլաններ որպես այդպիսին չկան: Իսկ ինչ վերաբերում է «Թումո»-ին, պետք է նշեմ, որ նման բան ես չեմ տեսել ոչ Լոնդոնում, ոչ Մադրիդում և ոչ էլ Բարսելոնայում: Աշակերտները եւ աշխատակազմն ինքնին շատ կրեատիվ են, նվիրված եւ հետաքրքված իրենց աշխատանքով, ցանկանում են մասնակցել ամեն ինչին: Կցանականայի, որ նման կենտրոն լիներ նաև Լոնդոնում:\

-Դուք նորաձեւության լուսանկարիչ եք, որո՞նք են նորաձեւության լուսանկարչության հիմնական առանձնահատկությունները: Ինչպե՞ս է այն տարբերվում լուսանկարչության այլ ժանրերից:

- Որոշ առումով այն նման է դիմանկարային լուսանկարչությանը: Անցյալումնորաձեւության լուսանկարչություննավելի շատ վերաբերում էր հագուստի վաճառքին, իսկ այժմ այն ավելի բաց է ամեն ինչի նկատմամբ, ինչ նորաձև է համարվում: Ինձ ավելի հետաքրքրում է դիմանկարային լուսանկարչությունը, որ կիրառվում է նորաձևության մեջ:

-ԴուքՁեր գործունեությունըսկսել եք որպես ֆոտոլրագրող, ապա մասնագիտացել դիմանկարային լուսանկարչությունում, զուգահեռաբար նաեւ գովազդային լուսանկարներ եք անում: Լուսանկարչության ո՞ր բնագավառն եք ամենից շատ հավանում:

- Ֆոտոլրագրությունն ազատ գործելու մեծ հնարավորություն է տալիս, լուսանկարիչն ինքն է ընտրում` ինչպիսի կադր պետք լինի, լուսավորությունը և այլն:Գովազդում ամեն ինչ այլ կերպ է. նախքան լուսանկարելու բուն գործընթացին անցնելը, բազմաթիվ հանդիպումներ և նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այդ ամենը ֆոտոնկարահանումը նմանեցնում է ֆիլմի նկարահանություններին, և շատ փոքր մաս է բաց մնում իմպրովիզացիայի համար:

Երկուսն էլ ինձ դուր են գալիս: Երբեմն ես կարոտում են ֆոտոլրագրության «սպոնտայնությունը», բայց ինձ նաև դուր է գալիս աշխատանքը ֆոտոստուդիայում:

-Շատերը նշում են, որ նորաձեւությունը կենսակերպ է: Ինչպե՞ս Դուք կբնորոշեք նորաձեւությունը:

- Ամսագրերի շապիկներին մենք տեսնում ենք գեղեցիկ լուսանկարներ, որ կարծես անհասանելի են թվում: Նորաձևությունն ինձ տալիս է այն համոզվածությունն ու ինքնավստահությունը, որ ես նույնպես կարող եմ դա անել:

Զրուցեցին Սյունե Բարսեղյանը եւ Տաթեւիկ Գրիգորյանը

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա