Սպորտ

Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Ղրզստանից Միխայիլ Մարկովն է. աշխարհի գավաթի խաղարկություն

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Ղրզստանից Միխայիլ Մարկովն է. աշխարհի գավաթի խաղարկություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մրցաշարի հիմնական հավակնորդների շարքում առաջատարը շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանն է: Նա մրցաշարի առաջին տուրում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ եւ 128 համարով հանդես եկող Միխայիլ Մարկովի հետ:

Մրցաշարի հիմնական ֆավորիտներից են նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Սերգեյ Կարյակինը, ինչպես նաեւ Հիկարու Նակամուրան, Գատա Կամսկին եւ Բորիս Գելֆանդ:

Մրցաշարին մասնակցության իրավունք էին վաստակել նաեւ Մագնուս Կարլսենը եւ Վիշվանաթան Անանդը, սակայն երկուսն էլ նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը:

Բացի Լեւոն Արոնյանից, Հայաստանից աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն նաեւ Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկում է օգոստոսի 10-ին Նորվեգիայում եւ կավարտի սեպտեմբերի 5-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում