Մշակույթ

Հայտնի գերմանացի ջութակահարուհի Իզաբելլա Ֆաուստը համերգով հանդես կգա Երեւանում

2 րոպեի ընթերցում

Հայտնի գերմանացի ջութակահարուհի Իզաբելլա Ֆաուստը համերգով հանդես կգա Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի գերմանացի ջութակահարուհի Իզաբելլա Ֆաուստը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ սեպտեմբերի 11-ին ` Երևանյան 7-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը: Ֆաուստը և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կկատարեն Մոցարտի Ջութակի 1-ին և 4-րդ կոնցերտները: Համերգի ընթացքում կհնչի նաև Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան:

Իզաբելլա Ֆաուստը Քրիստոֆ Պոպպենի ուսանողն է: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում նաև Լեոպոլդ Մոցարտի /Աուգսբուրգ/ և Պագանինիի անվան միջազգային մրցույթների հաղթող: Հանդես է եկել բազմաթիվ հռչակավոր նվագախմբերի և դիրիժորների հետ: 1997 թվականին ներկայացրել է իր առաջին ձայնագրությունը` Բելա Բարտոքի երկու սոնատները, որոնք արժանացան Gramaphone ամսագրի «Տարվա լավագույն երիտասարդ կատարող» մրցանակին: Իզաբելլա Ֆաուստը դասավանդում է նաև Բեռլինի երաժշտական բարձրագույն դպրոցում: Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն այս տարի նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին ,կտևի մինչև հոկտեմբերի 25-ը: Ինչպես և նախորդ տարիներին`այս անգամ ևս փառատոնային ծրագրում ներառված կլինեն սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ: Ավանդաբար տեղի կունենան վարպետության դասեր, որոնք բաց կլինեն երիտասարդ երաժիշտների համար: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՊՖՆ-ը` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում