Երևանյան բեսթսելլեր 30. Հանգստի սեզոնով պայմանավորված` գրախանութներում նվազել է գրքի վաճառքը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՕՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում հանգստի սեզոնի հետ կապված շարունակվում է նվազել գրքի վաճառքը, իսկ գրախանութների մենեջերները նշում են, որ դա ամեն տարի կրկնվող երևույթ է: «Արմենպրես» լրատվական գործակալության հեղինակային «Երևանյան բեսթսելլեր» նախագիծը ներկայացնում է օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառք ունեցող գեղարվեստական գրականության ցանկը:

Առաջին հորիզոնականում Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունն է, որը վերջին շրջանում շարունակաբար ընդգրկվում է «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում: Գիրքը հրատարակվել է 1943 թ-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը, որը 700 օրինակի համար գրողի ժառանգներից ստացել է տպագրության հեղինակային իրավունքը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել է ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Երկրոդ հորիզոնականում շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, արկածային վեպերի աշխարհահռչակ հեղինակ Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի` ծովահենների կյանքի մասին պատմող «Գանձերի կղզին» վեպն է: Սրան հաջորդում է ժամանակակից գրող Վահան Զանոյեանի «Հեռավոր մի տեղ» վեպը: Չորրորդ հորիզոնականում հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն է:

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպը, որն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է, այս շաբաթ զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: «Ալքիմիկոս»-ի վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերենով գրված որևէ այլ գրքի:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն այս շաբաթվա վարկանիշային աղյուսակում վեցերորդ հորիզոնականում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան ամենաճանաչված ու կարդացված հայերեն ստեղծագործությունն է: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում: Յոթերորդ հորիզոնականում մոսկվաբնակ գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, ինչը շատ կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդների շրջանում: Այստեղ նկարագրվում են հայատյաց նախկին թուրք զինվորականի ապրումները, երբ նա առաջացած տարիքում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Պաշտոնաթող զինվորականն այնուհետեւ շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Ջորջ Օրուելի «1984» վեպն այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: «1984»-ը երկար ցայսօր էլ բազմաթիվ երկրներում համարվում է արգելված: Առաջին հրատարակումից 63 տարի անց «1984»-ը վերջապես լույս տեսավ նաև հայերեն՝ Աստղիկ Աթաբեկյանի՝ բնագրից կատարած թարգմանությամբ:

Ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի` «Էդիտ պրինտ» հրատարակչության «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմն այս շաբաթ «Երևանյան բեսթսելլեր»-ի նախավերջին` իններորդ հորիզոնականում է: Գիրքը պատմում է 1989-ին Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Այն շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013 թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:

Օգոստոսի առաջին շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում է կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը» ստեղծագործությունները, որոնք ընդգրկված են մեկ գրքում:

«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +6

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 17
2 * Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն

«Գանձերի կղզին»

Զանգակ 15
3 *

Վահան Զանոյեան

«Հեռավոր մի տեղ»

Էդիտ պրինտ 14
4 +2

Համո Սահյանի

«Ինձ բացակա չդնեք»

Զանգակ

12
5 -4

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Վան Արյան

11
6 -3

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 9
7 -2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Տիգրան Մեծ 8
8 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 7
9 *

Աքրամ Այլիսլի

«Քարակերտ երազներ»

Էդիտ պրինտ 7
10 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը»

Նորք 5

Հայերեն English Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին