Բաքվի համար «անցանկալի անձանց» ցուցակում են նաեւ ԼՂՀ երբեք չայցելած անձինք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում արտաքին քաղաքականության գծով Ամերիկյան խորհրդի ավագ փորձագետ Վեյն Մերին դատապարտել է պաշտոնական Բաքվի` այն 335 արտասահմանցիների «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը, ովքեր «առանց Ադրբեջանի իշխանություններից թույլտվություն ստանալու» այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վեյն Մերին «Թուրան»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ «դրանով Ադրբեջանի իշխանությունները վնաս են հասցնում իրենք իրենց»:

«Ճիշտ կլիներ անմիջապես Ադրբեջան հրավիրել բոլոր նրանց, ովքեր այցելել են Ղարաբաղ, եւ առաջարկել ծանոթանալ մյուս կողմի դիրքորոշմանը: Բաքվի ներկայիս քաղաքականությունը հակառակ արդյունքը կտա եւ «սեւ ցուցակի» մարդիկ չեն կարող իմանալ Ադրբեջանի դիրքորոշումը, եթե անգամ շատ ցանկանան: Ադրբեջանի նման դիրքը վերջին շրջանում Բաքվի կողմից իրագործվող ինքնամեկուսացման եւ պարզունակ քաղաքականության օրինակ է միայն», -ասել է փորձագետը:

Վեյն Մերին 20 տարի աշխատել է ԱՄՆ Պետքարտուղարությունում եւ պաշտպանական կառույցներում, ԼՂՀ է այցելել անցյալ տարի եւ միջազգային հանրությանը կոչ արել ավելի շատ ուշադրություն դարձնել հակամարտությանը:

Բաքվի այդ «սեւ ցուցակում» կան ԱՄՆ 35 քաղաքացիների անուններ եւս, որոնց թվում` լրագրողների, փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլոց:

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ զավեշտալի ցուցակում, որի հրապարակումն առաջացրել է ոչ միայն այնտեղ ընդգրկված բոլոր մարդկանց, այլ նաեւ ամբողջ աշխարհի առաջադեմ հանրության ծիծաղը, ընդգրկված են նաեւ երբեք ԼՂՀ-ում չեղած մարդկանց անուններ, ինչպիսին, օրինակ Նիկոլաս Վոնդրան է:

«Ես երբեք չեմ եղել Ղարաբաղում, բայց իմ որոշ գործընկերներ եղել են: Դե, քանի որ արդեն ինձ մտցրել են սեւ ցուցակ, ապա այժմ պետք է մեկնել այնտեղ` որպես Կովկասի գծով մասնագետ», -»Թուրան»-ի թղթակցին ասել է Նիկոլաս Վոնդրան, ում անունը նշված է ԼՂՀ այցելած` Ջոն Հոպկինսի համալսարանի 16 ուսանողների թվում:

Հայերեն English Русский

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն