Ադրբեջանի կողմից «անցանկալի» հայտարարված անձանցից ոմանց Ադրբեջանի այդ քայլը չի հուզում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը հավաքագրել ու «Կովկասյան հանգույց» կայքի բլոգում գրառում է թողել Ադրբեջանի կողմից 360-ից ավելի անձանց` «սև ցուցակում» ընդգրկելու որոշման վերաբերյալ արձագանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բլոգերը նախ զարմանում է ադրբեջանական կողմի այն հայտարարության վրա, որ «պերսոնա նոն գրատա» ճանաչված անձիք մեկնել են Ղարաբաղ` շրջանցելով Ադրբեջանը: «Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչպես կարելի է Ադրբեջանով գնալ Ղարաբաղ»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը: Հետո ներկայացրել է «սև ցուցակի» մի քանի մասնակիցների կարծիքն Ադրբեջանի այդ քայլի մասին:

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր բլոգում գրել է, որ ինքն Ադրբեջանի «պերսոնա նոն գրատա» ցուցակում է հայտնվել Հայաստան այցելության պատճառով: «Ինչպես հայտնի է 1992-1994 թվականների հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով երկու երկրները ունեն բարդ հարաբերություններ` չնայած երկուսն էլ ԱՊՀ երկրների կազմում են, միմյանց միջև ունեն առանց վիզայի ռեժիմ: Եթե անկեղծ, ապա Ադրբեջանի դիրքորոշումը հայերի նկատմամբ չափազանց խճճված է, և հենց ադրբեջանցիները չեն կարող բացատրել իրենց ղեկավարության մոտեցումը:Կամ պաշտոնական Բաքուն չի ընդունում Հայաստանի պետականությունը, համարերելով, որ Հայաստանի տարածքը` ներառյալ Երևանը, պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ, կամ էլ խոսքը վերաբերում է Ղարաբաղին. դժվար է ասել: Ադրբեջանում զգացմունքները խառնվել են իրականության հետ»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների դանիացի մասնագետ Գերտ Լաուրսենն իր ֆեյսբուքյան էջում գրել է .«Ես հայտնվեցի արվեստագետների և պառլամենտականների հաճելի միջավայրում: Իմ նոր կարգավիճակը ես այսօր երեկոյան կնշեմհայկական կոնյակով»:

«Այսօր» ուրաինական թերթի «Աշխարհ» բաժնի խմբագիր Իրինա Կովալչուկն էլ գրել է. «Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ լրագրող, ով գրում է միջազգային թեմաներով, այդ թվում, չճանաչված հանրապետությունների թեմայով, պետք է վաղ թե ուշ անձնապես այցելի նման հակամարտությունների տարածք: Եթե ես ընտրություն կատարեի հակամարտության էությունը հասկանալու, խնդրի լուծման ուղիներ գտնելու և Ադրբեջան այցելության հնարավորության միջև, ես կընտրեի մասնագիտական հետաքրքրությունս: Ուկրաինայի ԱԳՆ-ն չի դիմելու Ադրբեջանին, ինձ միևնույն է նրանց քայլը»:

Քաղաքագետ Վլադիրմիր Զախարովը, ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, հայտնել է, որ չի այրվում Ադրբեջան գնալու ցանկությունից: «Մի՞թե նրանք մտածում են, որ, ինձ արգելելով Ադրբեջան գնալ, ինչ-որ ձևով կապացուցեն իրենց ճշմարտացիությունը: Ինչի՞են ուզում հասնել: Ես ցանկություն չունեմ այնտեղ գնալու ոչ մի դեպքում: Ես այնտեղ եղել եմ երկու անգամ դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ, բայց դա չի նշանակում, որ ես այրվում են այդ փորձը կրկնելու ցանկությունից»,-գրել է քաղաքագետը:

Հոգևորական Անդրեյ Կուրաեվը իր ֆեյսբուքյան էջում թողել է հետևյալ գրառումը. «Հիմա ես Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» եմ` 2010 թվականին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: 243-րդը միջազգային հանցագործների ցուցակում: Դա ճիշտ է` ես եղել եմ այնտեղ, ինչը ինձ շատ դուր եկավ: Բայց դրանից հետո` 2012 թվականին, ես եղել եմ Ադրբեջանում, և մասնակցել Ալիևի ներկայությամբ համաժողովին: Ես նույնիսկ եղել եմ Նախիջևանում, որը ադրբեջանական անկլավ է Հայաստանի և Թուրքիայի միջև: Ինչո՞ւ է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում այդքան ուշ: Եվ արդյոք ես իրավունք ունե՞մ Նախիջևան այցելելուց հետո գնալ Հայաստան»:

Օրերս Ադրբեջանը հրապարակել է սև ցուցակ, ուր ներառված են տարբեր երկրների ավելի քան 330 քաղաքակական, հասարակական, մշակութային դեմքեր, ում մուտքը Ադրբեջանի Հանրապետություն արգելված է:

Հայերեն English

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ