Հայերեն «Վիքի» հոդվածների թիվը գերազանցել է 50 հազարի շեմը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայերեն Վիքիպեդիան մեծ առաջընթաց է ապրել և հոդվածների քանակով արդեն 60-րդ տեղում է աշխարհում: Այս մասին«Արմենպրես»-ի մամուլի սրահում օգոստոսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց«Վիքիմեդիա Հայաստան»գիտակրթական հասարակական կազմակերպությանխորհրդի նախագահ Սուսաննա Մկրտչյանը: «Այս գիշեր հայերեն Վիքիպեդիան անցավ 50 հազար հոդվածի սահմանը»,- ուրախությամբ հայտնեց Սուսաննա Մկրտչյանը:
Օգոստոսի 1-ի գիշերվանից սկսած` արդեն մոտ երեք հազար հոդված է տեղադրվել: Այժմ հոդվածների քանակը 54 հազար 400 է: Կազմակերպության անդամները նշեցին, որ հոդվածների տեղադրման մեծ հոսքը ոգևորել էր նաև «Վիքի» անհատխմբագիրների, ովքեր նույնպես ակտիվացել են:«2013 թվականի մարտին Վիքիմեդիա հիմնադրամը մեզ ճանաչեց տարածաշրջանում Վիքմեդիայի ներկայացուցիչ, իսկ արդեն մայիսի 14-ին ստեղծվեց«Վիքիմեդիա Հայաստան»գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է նպաստել տեղեկատվական հասարակության ձևավորմանը` Վիքիմեդիա նախագծերում ներգրավելով հասարակության լայն շերտերին»,- անդրադառնալով«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության ստեղծմանը և գործունեությանը` նշեցխորհրդի նախագահը:
Հանրապետությունում նախատեսվում է Վիքի սեմինարներ անցկացնել:Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրների խոսքով`նախաձեռնությունը հատկապես կարևոր է նրանով, որ Հայաստանի մարզերի բնակավայրերի մասին տեղեկատվությունը շատ սահմափակ է և նման սեմինարները կօգնենտեղում գտնել համակարգողների և պարբերական աշխատանքային սեմինարների միջոցով ուսուցանել նրանց: Հետևաբարմարզերի բնակիչները կկարողանան իրենք իրենց բնակավայրերի մասին հոդվածներ տեղադրել:
Խորհրդի անդամ Վաչագան Ղռաթյանի ներկայացմամբ` աշնանը կկայանան երկու խոշոր միջոցառումներ. սեպտեմբերից կանցկացվի«Վիքին սիրում է հուշարձաններ» համաշխարհային լուսանկարչական մրցույթ, իսկ հոկտեմբերին կկայանաթվով երկրորդ Վիքի-կոնֆերանսը:«Վիքին սիրում է հուշարձաններ» ֆոտոմրցույթին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Մրցույթի մասնակցիները սեպտեմբերի ընթացքում Վիքիմեդիա կայքում տեղադրելու են հայկական հուշարձանների` իրենց արված լուսանկարները, որից հետո հոկտեմբերին Երևանում կանցկացվի մրցանակաբաշխություն, իսկ հաղթողները նոյեմբերին կմասնակցեն միջազգային մրցանակաբաշխությանը: «Այս մրցույթի նպատակն է հայկական նյութական մշակութային ժառանգությունը ներկայացնել աշխարհին:Ինչ վերաբերում է հոկտեմբերի 4-5-ը կայնալիքՎիքի-կոնֆերանս 2013-ին, ապա այն կազմակերպվում է երկրորդ տարին, և կազմակերպիչները նպատակ ունեն այն ամենամյա դարձնել:Կոնֆերանսին ակնկալում ենք հյուրեր արտասահմանից»,- ավելացրեց նա:
«Վիքիմեդիա Հայաստան»-ի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ հատկապես թույլ են կրթական ոլորտի հոդվածները, ավելի շատ և բովանդակալից հոդվածներ են խմբագրվում շոու բիզնեսի, սպորտի, հայտնի մարդկանց և բնակավայրերի մասին:
Քայլեր են արվել ներկայացուցչական հոդվածների ստեղծման ուղղությամբ: Բանակցություններ են տարվում Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև առանձին դասախոսների հետ կրթական հոդվածների խթանման համար:«Վիքիմեդիա Հայաստան» սերտորեն համագործակցում է«Վիքիմեդիա Հիմնադրամի» և աշխարհում գոյություն ունեցող քառասուն տեղական վիքիմեդիա կազմակերպությունների հետ: Այժմ ակտիվ փոխհամագործակցություն է տարվումուկրաինական Վիքիմեդիայի հետ: Նոր տեղադրվածհոդվածների զգալի մասը Ուկրաինայի բնակավայրերի վերաբերյալ է:Ուկրաինական Վիքիմեդիանիր հերթին 200-300 հոդված է տեղադրել հայկական բնակավայրերի մասին, ընդ որում այդ հոդվածների թիվը պլանավորվում է նույնպես ավելացնել:
Հոդվածներ են պատրաստվում խորհրդային հանրագիտարանների հիման վրա, կպատրաստվեն հոդվածներ, իսկ Վիքիպեդիային կից Vikisource.org կայքում կամավորների օգնությամբ կզետեղվեն հանրագիտարանների բնագիր տարբերակները: Այս ամենը կկատարվի կամավորների օգնությամբ:Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցների քանակը ամսական կտրվածքով մոտ 200 է:
Հայերեն Վիքիպեդիան բազմալեզու և ազատ հանրագիտարանիհայալեզուտարբերակն է: Ինչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը, հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը ևս գտնվում էազատ արտոնագրիներքո, և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ մնացած տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։