Սպորտ

Լեւոն Արոնյանը շախմատից հեռանալու դեպքում չի զբաղվի քաղաքականությամբ

2 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանը շախմատից հեռանալու դեպքում չի զբաղվի քաղաքականությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար, շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանն իրեն չի տեսնում քաղաքականության մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց գրոսմայստերը, ոլորտից հեռանալու դեպքում բարեգործական գործունեության կտրվի: «Չեմ կարծում, որ շախմատից հեռանալուց հետո կզբաղվեմ քաղաքականությամբ: Եթե անգամ շախմատից դուրս ինչ որ բանով զբաղվեմ, ապա դա կլինի մարդասիրական որեւէ այլ գործ»:

Լեւոն Արոնյանը 2005-ի աշխարհի գավաթակիրն է, Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների չեմպիոն, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ին` արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2006-ի և 2007-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն։ 2011-ինՄոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը։ Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ 2013-ի հուլիսի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2813)։

Այժմ Հայաստանի շախմատի հավաքականի անդամն անցել է մարզումների` նախապատրաստվելով շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, որ կկայանա օգոստոս 10-ից Նորվեգիայում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում