Սպորտ

Արազ Օզբիլիսը «Սպարտակ»-ում տարեկան 1.5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա

1 րոպեի ընթերցում

Արազ Օզբիլիսը «Սպարտակ»-ում տարեկան 1.5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով «Կուբան»-ից տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», նոր ակումբում տարեկան 1.5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է championat.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արազ Օզբիլիսը 5 տարվա պայմանագիր է կնքել «Սպարտակ»-ի հետ եւ հանդես կգա 11 համարի մարզաշապիկով:

Արազ Օզբիլիսը Կրասնոդարի «Կուբան»-ի կազմում մասնակցել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի 24 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ: Ռուսաստանի առաջնությունում խփած գնդակներից երկուսը նա ուղարկել է հենց իր ներկայիս թիմի դարպասը: Հայաստանի ազգային հավաքականում Օզբիլիսը մասնակցել է 10 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ: Նա «Կուբան» էր տեղափոխվել հոլանդաական «Այաքս» ակումբից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում