Շոու բիզնես

Գոռ Սուջյանը նշում է իր ծննդյան 26-ամյակը

2 րոպեի ընթերցում

Գոռ Սուջյանը նշում է իր ծննդյան 26-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող«Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը հուլիսի 25-ին դարձավ 26 տարեկան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սուջյանը պատմեց, որ ծննդյան տարեդարձն աշխատելով է անցկացնում:«Այս տարի առանձնապես ակտիվ չեմ ծննդյանս առթիվ, եկել եմ սովորականի պես աշխատանքի` մեր հերթական փորձին մասնակցելու համար»,- պատմեց երգիչը: Նավիրտուալ տիրույթից դուրս գալու հետեւանքով երկրպագուներից շնորհավորանքների եւ բարեմաղթանքների «հեղեղ» դեռեւս չի ստացել, փոխարենը նրան շնորհավորել են խմբի պաշտոնական էջում:

Անդրադատնալով «Դորիանս»-ի ստեղծագործական գործունեությանը` Սուջյանը պատմեց, որ իրենք այժմ նոր երգերի ձայնագրման ակտիվ աշխատանքներ են տանում: Երգերը կներկայացվեն ունկնդրի դատին նոյեմբերին:

Սուջյանը ծնվել է 1987 թվականինԵրեւանում: Կիթառահար, ջազմեն Մկրտիչ Սուջյանի որդին է: 2004 թվականին ավարտել է Երեւանի` Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը:2006 թվականից երգել է Երեւանի երաժշտական ակումբներում եւ կատարել է աշխարհահռչակ երաժիշտների գործեր: 2008 թվականից «Դորիանս» ռոք խմբի մեներգիչն է, որի կազմում համերգային ծրագրերով ելույթ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտների և երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ համերգային նախագծերի Հայաստանում եւ արտասահմանյան մի շարք երկրներում, արժանացել մրցանակների: 2011 թվականինՀայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում