Տուրիզմի մասնագետը զբոաշրջիկների հանդեպ վերաբերմունքի ջերմացման անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմը զարգացնելու համար Հայաստան այցելող զբոսաշրջիկներին անհրաժեշտ է ընդգծված բարիդրացիական ու ջերմ վերաբերմունք ցույց տալ: Այդ մասին հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: «Մենք պետք է այլ կերպ մտածենք, որ սա մարդ է, ով եկել է մեր երկիր` իր երկրում վաստակած գումարը մեզ տալու, որպեսզի մենք աշխատատեղեր ստեղծենք եւ մեր կյանքը բարեկեցիկ լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը՝ հավելելով, որ այդ մոտեցումն ամբողջ աշխարհն է որդեգրել: Մասնագետն ասաց, որ պետությունը պետք է ավելի լուրջ աշխատանք կատարի Հայաստանի տուրիստական հնարավորությունների գովազդի հարցում:

Մինասյանը խոսեց Հայաստանում տուրիզմի զարգացման ուղղությունները հստակեցնելու եւ տուրիստ մատակարարող հիմնական երկրների ուղղությամբ թիրախային աշխատանք տանելու անհրաժեշտության մասին: Նա նշեց EURHODIP-ի (Տուրիզմի աջակցության և հյուրընկալության կրթության ու մասնագիտական պատրաստման միջազգային ասոցիացիա)շրջանակում վերջերս Տուրիզմի հայկական ինստիտուտի արձանագրած լուրջ հաջողությունների մասին:

Հայաստանը տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ ունի: ՀՀ տարածքում անհաշվելի են պատմամշակութային կոթողներն ու բնապատկերների բազմազանությունը: Կառավարությունը զբոսաշրջության զարգացումը Հայաստանում գերակա ծրագիր է հռչակել: 2012-ին Հայաստան է այցելել 840 հազարից ավելի զբոսաշրջիկ` 11.3 տոկոսով ավելի, քան 2011-ին:

Հայերեն English

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում