ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը տրանսպորտի հարցով պաշտոնական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետին: Այս մասին հուլիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Հիմա այդ ուղղությամբ ուսումնասիրություն ենք իրականացնում: Ես հիանում եմ մեր այն քաղաքացիներով, ովքեր իրենց մեքենաներով տեղափոխում են մարդկանց, ես չունեմ իմ սեփական մեքենան, թե չէ ես ևս կմիանայի այդ ակցիային»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով` սա նշանակում է, որ մեր քաղաքացիական հասարակությունը ավելի ու ավելի է կարևորում իր իրավուքների համար պայքարելու անհրաժեշտությունը:
Նա նաև շեշտեց, որ «ոստիկանությանն ապօրինի դիմակայելը իսկապես վտանգավոր է, իսկ բոլոր օրինական միջոցերը, որոնցից օգտվում են մեր քաղաքացիները, միայն ողջունելի են»:
«Ես ողջունում եմ այն վարորդներին, որոնք համաձայնում են, որ ուղևորները վճարեն հարյուր դրամ»,-շեշտեց Մարդու իրավուքների պաշտպանը:
Երևանում շարունակվում են ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաները, որոնց միացել են նաև ավագանու նախկին թեկնածուԱլեն Սիմոնյանը,Հայկ Մարությանը(Կարգին Հայկո), երգիչ Արթուր Իսպիրյանը, Անի Քոչարը, դերասանուհի Լալա Մնացականյանը, ովքեր դուրս են եկել Երևանի փողոցներ ու իրենց մեքենաներով տեղափոխում են քաղաքացիներին: