«Փարաջանով»-ն Օդեսայի կինոփառատոնում ճանաչվել է լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն Օդեսայի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:«Եթե ֆիլմն ուկրաինական է համարվում Ուկրաինայում, ուրեմն պետք է, որ նա հայկական համարվի Հայաստանում, ֆրանսիական` Ֆրանսիայում եւ վրացական` Վրաստանում, հենց դա է Փարաջանովի անսահմանությունը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փառատոնից ստացած իր տպավորություններով կիսվեց ֆիլմի գլխավոր դերակատար եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը: Նրա խոսքով` հավանաբար ֆիլմը կհանդիպի բազմազան հանդիսատեսի եւ կունենա հետաքրքիր ճակատագիր:«Պետք է այժմ իմանալ, թե երբ է «Փարաջանով»-ը հայտնվելու հայկական կինովարձույթում, կարծում եմ, որ հայ հանդիսատեսն արդեն պատրաստ է այն ընդունելու»,- ընդգեց Ավետիքյանը:

«Փարաջանով`գեղեցիկի սիրահարը» կամ պարզապես «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է հայ հանդիսատեսի դատին հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում` փակելով հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնը հատուկ ցուցադրմամբ: Ֆիլմի ուկրաինացի պրոդյուսերն է ռեժիսոր Ելենա Ֆետիսովան:

93րոպե տեւողությամբֆիլմում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու հեղինակների բացահայտած Փարաջանովին, ով թե կյանքում, թե ֆիլմում գեղեցիկի սիրահար է:Ֆիլմը մեկնարկում է գլխավոր հերոսի` Կիեւում անցկացրած երջանիկ տարիներով, ապա ներկայացնում 1973 թվականին նրա ձերբակալությունը` համասեռամոլության եւ բռնաբարության դեմ մեղադրանքների համար, ինչպես նաեւ անդրադառնում սիբիրյան աքսորավայրերում եւ Թբիլիսում բնակվելու տարիներին:

Ֆիլմում մշտապես կատակող, դերասանական խաղի մեջ մտնող, ուրախ Փարաջանովը ներկայացված է բոլորովին այլ` ողբերգական կողմից, երբ կինոռեժիսորը միայնակ նստած կոլաժներ է պատրաստում, հիշում է մանկության տարիները, կնոջն ու տղային, որոնցից ճակատագրի բերմամբ բաժանվել է:

Կինոնկարիպրոդյուսերներընաեւստացելենհրավեր`քննարկելուAխմբիգործնականումբոլոր համաշխարհայինկինոփառատոներին`Լոկառնոյի,Վենետիկի,ՍանՍեբաստիանի,Տոկիոյի, Տորոնտոյի,Մոնրեալի,ՄարդելՊլատայի,ՍանՊաուլուիկինոփառատոներիմրցույթին կինոնկարիմասնակցությանհարցը:Փարաջանովիմասինֆիլմըհամատեղնկարահանելեն Ուկրաինան,Ֆրանսիան,ՎրաստանըեւՀայաստանը:

Նախքան Օդեսայի փառատոնում ներկայացված լինելը «Փարաջանով»-ն ընդգրկված էր Չեխիայի ԿարլովիՎարիփառատոնի մրցութայինծրագրում:

Հայերեն English Русский

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել