1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Լիտվայի, Ռումինիայի սամբիստները կմասնակցեն օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված սամբոյի ավանդական միջազգային մրցաշարին, որը կկայանա օգոստոսի 2-4-ը, Երեւանում:
Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, նշելով, որ միայն Ռուսաստանը հանդես Է գալու շուրջ 10 թիմերով, որոնք ներկայացնելու են Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջանները՝ Սարատովի մարզը, Կրասնոդարի երկրամասն եւ այլն:
Հայաստանն այս մրցաշարին մասնակցելու Է 3 թիմերով եւ 100-ից ավելի մարզիկներով: