Հասարակական

Կարեն Անդրեասյանը մանրամասներ կներկայացնի Հրաչյա Հարությունյանի գործի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը մանրամասներ կներկայացնի Հրաչյա Հարությունյանի գործի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մանրամասներ կներկայացնի Հրաչյա Հարությունյանի գործի առնչությամբ Մոսկվա կատարած իր այցից: Այս մասին«Արմենպրես»-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից` ի պատասխան հարցմանը` տեղեկություններ տրամադրել օմբուդսմենի այցի եւ Հրաչյա Հարությունյանի վիճակի մասին: «Հուլիսի 23-ին` ժամը 16:00-ին, Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Կարեն Անդրեասյանն ինքը մանրամասներ կներկայացնի Մոսկվա կատարած իր այցից` կապված Հրաչյա Հարությունյանի գործի հետ»,-ասացին գրասենյակից:

Անդրեասյանը կվերադառնա հուլիսի 23-ին` ժամը 04:45-ին: Գրասենյակում դեռևս տեղյակ չեն, թե ինչ հանդիպումներ է ունեցել Մարդու իրավուքների պաշտպանը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա է մեկնել հուլիսի 21-ին: Կարեն Անդրեասյանը գործը քննարկելու էր Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում էր նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ: Հրաչյա Հարությունյանը կալանավորվել էր Նոր Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարում իր մասնակցության առնչությամբ: Ավտովթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, 30-ը վիրավորվել էին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում