Տարածաշրջանային

Հռոմի` Հայոց ցեղասպանությունը ճանաչած պապը կարող է այցելել Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Հռոմի` Հայոց ցեղասպանությունը ճանաչած պապը կարող է այցելել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետ Ֆրանցիսկոս պապը նոյեմբերին հնարավոր է` այցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Today's Zaman պարբերականը` վկայակոչելով Վատիկանում ունեցած իր աղբյուրները:

Պարբերականը տեղեկանցում է, որ նորընտիր պապի այցելությունը Թուրքիա կարող է կայանալ նոյեմբերին: Նշվում է, որ այցելության ժամանակ Հռոմի պապը կհանդիպի հունական ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այցելության ժամանակ Ստամբուլի Վատիկանի ներկայացուցչությունում հանգրվանող պապը կլինի Անկարայում, թե` ոչ:

Վերջին անգամ Հռոմի պապերից Թուրքիա էր այցելել Բենեդեիկտոս XVI-ը 2006 թվականին` այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հրավերով:

Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապը, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90-ամյակին` զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրմանժամանակ ասել էր, որ փափագում է թաղվել այդհուշարձանի տակ: Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարությունները դժգոհություն և անհանգստություն էին առաջացրել Թուրքիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում