ԿԺԴՀ-ում բնակչության թվաքանակն աճում Է՝ չնայած ժողովրդագրական ճգնաժամին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տվյալների՝ Հյուսիսային Կորեայի բնակչության թվաքանակն անցյալ տարվա համեմատությամբ աճել Է 0,53 տոկոսով: Այդ մասին հուլիսի 13-ին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով «Ազատ Ասիա» ռադիոկայանին:
Վերջին հաշվարկների համաձայն, հուլիսին ԿԺԴՀ-ում բնակվել Է 24,72 մլն մարդ. երկիրը բնակչության թվաքանակով 239-րդ տեղից բարձրացել Է 49-րդ տեղը, նշվում ԿՀՎ-ի զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բնակչության մեծամասնությունը կազմում են 25-54 տարեկան մարդիկ (43,8 տոկոս), նրանց հաջորդում են մինչեւ 14 տարեկան երեխաները (21,7 տոկոս), 15-ից մինչեւ 24 տարեկան երիտասարդները (16 տոկոս) եւ 65-ից բարձր տարիք ունեցողները (9,5 տոկոս), հաղորդում Է ռադիոկայանը՝ վկայակոչելով ԿՀՎ-ի տվյալները:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը պնդում Է, թե, չնայած այն բանին, որ ԿԺԴՀ-ի բնակչության թվաքանակն աճել Է, երկիրը դեռեւս ժողովրդագրական ճգնաժամ Է ապրում: Բնակչության թվաքանակի աճի ցուցանիշով Հյուսիսային Կորեան 148-րդ տեղում Է, ծնելիության ցուցանիշով՝ 137-րդ, իսկ մահացության ցուցանիշով (հազարից ինը մարդ)՝ 64-րդ տեղում:
Հյուսիսային Կորեայում տղամարդկանց կյանքի տեւողությունը կազմում Է 65,6 տարի, կանանցը՝ 73,5 տարի, ինչը տղամարդկանց համար չորս տարով, իսկ կանանց համար վեց տարով ավելի Է, քան 2010 թվականին Էր: Հյուսիսկորեացիների կյանքի միջին տեւողությունը 69,5 տարի Է՝ 10 տարով պակաս, քան Հարավային Կորեայի բնակիչների կյանքի տեւողությունը: