Միջազգային

Վենեսուելայում ձերբակալվածները մեղադրվում են վենեսուելա-չինական ֆոնդից 84 մլն դոլար հափշտակելու մեջ

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում ձերբակալվածները մեղադրվում են վենեսուելա-չինական ֆոնդից 84 մլն դոլար հափշտակելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում ձերբակալվել Է հինգ մարդ, որոնք մեղադրվում են վենեսուելա-չինական հիմնադրամից 84 մլն դոլար հափշտակելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ հանդես գալով Ամասոնասի նահանգի բնակիչների առջեւ:

Նախագահը չի նշել ձերբակալվածների անունները եւ նրանց զբաղեցրած պաշտոնները: Վենեսուելա-չինական հիմնադրամը, որը կառավարվում Է Վենեսուելայի սոցիալ-տնտեսական զարգացման բանկի կողմից, ստեղծվել Է 2008 թվականին այն ժամանակվա նախագահ Ուգո Չավեսի նախաձեռնությամբ՝ տարբեր համատեղ նախագծեր ֆինանսավորելու նպատակով: Դրա ստեղծումից հետո անցած հինգ տարվա ընթացքում Վենեսուելան եւ Չինաստանը հիմնադրամին են փոխանցել գրեթե 36 մլրդ դոլար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում