Քաղաքականություն

Քաղաքագետը Ռուսաստանի համար Հայաստանն անփոխարինելի է համարում

1 րոպեի ընթերցում

Քաղաքագետը Ռուսաստանի  համար Հայաստանն անփոխարինելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության համար անփոխարինելի է՝ հարավկովկասյան ուղղությամբ իր քաղաքական շահերը պաշտպանելու տեսանկյունից: Այդ մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այդ ուղղությամբ իր քաղաքական թեւը պահպանելու համար Ռուսաստանը չի կարող Հայաստանը փոխարինել ոչ Ադրբեջանով, ոչ Վրաստանով, ոչ Օսիայով, ոչ էլ Աբխազիայով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Իսկանդարյանը` հավելելով, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները փոխշահավետ են:

Քաղաքագետը Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից Ռուսաստանին անփոխարինելի է համարում այն պարագայում, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը նրա դաշնակիցն է ու առկա է նաեւ ղարաբաղյան հիմնահարցը: «Զինամթերքի եւ «անվտանգության հովանոցի» այլ նմանատիպ աղբյուր տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս գոյություն չունի»,- ասաց Իսկանդարյանը:

Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, կողմերի միջեւ ստորագրվել են տասնյակ պայմանագրեր ու համաձայնագրեր: Անվտանգության ոլորտում ՀՀ-ՌԴ համագործակցությունն ամենաընդգծվածն ու ակտիվն է: Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում