Արսեն Ղազարյանը Երեւան-Վան թռիչքների շուրջ բանակցությունների մեկնարկը հավանական է համարում գալիք ապրիլին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան-Վան ավիաթռիչքներն սկսելու շուրջ թուրքական ավիացիոն իշխանությունների հետ բանակցությունների նոր փուլը կարող է մեկնարկել 2014-ի ապրիլից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Բանակցությունները եւ գործընթացը սառած վիճակում են: Թուրքական ավիացիոն իշխանությունները սառեցրել են պրոցեսն ու ոչ մի նոր արձագանք դեռեւս չունենք: Եվ եթե բանակցությունները սկսենք էլ, դա կլինի մյուս տուրիստական սեզոնին, որովհետեւ արդեն ուշ է»,- ասաց Ղազարյանը՝ հստակեցնելով, որ խոսքն ապրիլի մասին է:

Երեւան-Վան առաջին չարթերային չվերթը պետք է տեղի ունենար ապրիլի 3-ին, սակայն թուրքական կողմը վերջին պահին հետ կանգնեց: Երեւան-Վան-Երեւան չվերթը պետք է իրականացներ «Նարեկավանք տուր» ընկերությունը` թուրքական «Բորա ջեթ» ավիաընկերությանը պատկանողեվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով ( տևողությունը՝ 40 րոպե)։Երեւան-Վան առաջին չվերթի տոմսերը արժեին 250 դոլար: Առաջին-մեկ երկու ամիսների ընթացքում նախատեսվում էր տոմսերը վաճառել 20 տոկոս զեղչով` 200 դոլարին համարժեք դրամով:

Հայերեն English Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը