2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան պետք Է պաշտպանի Էդվարդ Սնոուդենին եւ ապաստան տրամադրի նրան, չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմանը: Այս կարծիքը «Վիկիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել Է հուլիսի 3-ին ֆրանսիական «Մոնդ» թերթում հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոպան պետք Է իր բարձրության վրա գտնվի եւ դրսեւորի հավատարմությունը տեղեկատվության ազատության պաշտպանության գործին որքան Էլ ուժեղ լինի քաղաքական ճնշման վախը «լավագույն դաշնակցի»՝ ԱՄՆ-ի կողմից»,-գրում Է Ասանժը, հիշեցնելով, որ 2012 թվականին Եվրոպական միությանն Է շնորհվել Խաղաղության Նոբելյան մրցանակը «ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար»:
«Եվրամիության երկրները Սնոուդենի հանդեպ պարտք ունեն նրա կողմից այն մերկացումների համար, որոնք արվել են ի շահ հասարակության»,-համոզմունք Է հայտնել Ասանժը:
Իր հերթին, Էդվարդ Սնոուդենի հայրը՝ Լոննին, բաց նամակ է հրապարակել, որտեղ նա հավանություն է տալիս որդու գործողություններին, որը գաղտնի տեղեկատվության արտահոս է կազմակերպել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների լրտեսման միջոցների մասին:
Փաստաբան Բրյուս Ֆեյնի հետ համատեղ գրված նամակում Լոննի Սնոուդենը որդուն համեմատել է ԱՄՆ-ի անկախության համար պատերազմի հերոս Պոլ Ռեւիրի հետ, որը ապստամբներին նախազգուշացրել էր բրիտանական զորքերի մոտենալու մասին: Նա դրվատել է որդուն այն բանի համար, որ նա «կոչ է անում ամերիկյան ժողովրդին պայքարել բռնակալության աճող սպառնալիքի դեմ»:
Սնոուդենի հայրը նամակը գրել է ի պատասխան որդու հայտարարության, որն ավելի վաղ հրապարակվել էր Wikileaks-ի կայքում: Իր ուղերձում ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրել էր մյուս երկրների ղեկավարների վրա ճնշում գործադրելու մեջ իրեն քաղաքական ապաստանից զրկելու նպատակով: