The Beautified Project-ի համերգից գոյացած հասույթը կուղղվի Գյումրու` Բայրոնի անվան դպրոցի ջեռուցմանը խնդրի լուծմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beautified Project հայկական ռոք խումբը հունիսի 28-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հանդես կգա բարեգործական համերգով, որից ստացված հասույթը կուղղվի Գյումրու` Բայրոնի անվան դպրոցում ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 24-ին հրավիրված ասուլիսում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան դեսպան Քեթրին Լիչը նշեց, որ դեսպանատունը եւ ինքն անձամբ մտահոգ են Գյումրու դպրոցի ճակատագրով:

«Գյումրու դպրոցըերկրաշարժից հետոՄեծ Բրիտանիայի կողմից Հայաստանին ուղղված նվեր էր: Մենք շատ մտահոգ ենք այս շինության ճակատագրով, որը, փաստորեն, միակ բրիտանական շենքն է Հայաստանում»,- ասաց Լիչը: Նրա խոսքով` The Beautified Project հայկական ռոքկայանալիք համերգը եւ դեսպանատան կողմից իրականացված մի շարք միջոցառումները, մասնավորապես, մայիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և RP Musical management կազմակերպության համատեղ բարեգործական համերգի հասույթը նույնպես ուղղվելու է Բայրոնի անվան դպրոցի պայմանների բարելավմանը:

Դեսպանի գնահատմամբ` դպրոցում ջեռուցման համակարգի ներդրմանհամար շուրջ 14մլն դրամէ անհրաժեշտ: Արդեն հավաքվել է 9-10 մլն դրամը:«Իրականում դպրոցի շենքի ջեռուցման համակարգը շատ հարմար էր Խորհրդային Միության ժամանակների համար, իսկ այժմ այն բացարձակապես պիտանի չէ»,- ասաց դիվանագետը` հավելելով, որ դեսպանատան կողմից իրականացվող դրամահավաքի ծրագիրը ցույց է տալիս, որ դպրոցի վերականգնման համար անհրաժեշտ գումարները հնարավոր է հայթայթել նաեւ Հայաստանի ներսում:

«Այն, ինչ ես անում եմ, շատ պարզ է, ես նաև ոգեւորում եւ խրախուսում եմ, որպեսզի մարդիկ մասնակցեն հանգանակությանը»,- ավելացրեց Լիչը: Հանգանակությանը միանում են ոչ միայն գործարարներ, կազմակերպություններ, այլեւ դպրոցի մեծաթիվ նախկին շրջանավարտներ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս:

Դեսպանը վստահ է, որ Բայրոնի անվան դպրոցի վերակառուցումը նորովի կամրապնդի հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունները:«Բայրոնի անվան դպրոցի մասին վաղուց եմ լսել, այն անգլիական դպրոցի շունչ ունի: Մեր պարտականությունն է գնահատել այդ նվերը եւ լավ պահել դպրոցը»,- նշեց Beautified Project խմբի ռոք վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանը:

Առաջիկա համերգի տոմսերը կարժենան 2500 դրամ, եւ համերգին ներկա յուրաքանչյուր անձ հնարավորություն կունենա ոչ միայն մասնակցել համերգին, այլեւ մասնակցել բարեգործության:

Հունիսի 28-ին բացի The Beautified Project խմբի ռոք խմբի հետ համերգի առաջին հատվածում հանդես կգան «Հայսուպերսթար», The Voice of Armenia եւ X Factor հեռուստանախագծերի մասնակիցները:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA