Հնդկական պարբերականն անդրադարձել է Աքբար թագավորից մինչև արքայազն Ուիլյամ ձգվող հայ-հնդկական ընտանեկան պատմությանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հայկական և հնդկական ծագում ունեցող նախնիների բացահայտումը վերակենդանացրել է հետաքրքրությունը հայ-հնդկական համակցված պատմության նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հնդկական Dna պարբերականը,արքայադուստր Դիանայի մի քանի սերունդ առաջ նախատատի մոտ հնդկական գենի հայտնաբերումից հետո մեծ թվով մարդիկ են սկսել դիմել հետազոտողԷլիզաբեթ (Լիզ) Չեյթերին: Նա իր կյանքը նվիրել է Հնդկաստանի հայկական գերեզմանների ուսումնասիրմանը,իսկ դիմողները փորձել են պարզել, թե արդյոք հետազոտողն իր մասնագիտական գործունեության ընթացքում բախվել է հայկական ընտանեկան որևէկապի կամ տապանաքարերի, որ կապված կլինեին նախատատ Էլիզա Գևորգի հետ:

«Մի քանի հարյուր հայկական տապանաքարեր դեռ վերծանման կարիք ունեն, ուստի դժվար է ասել, բայց դա հնարավոր է»,- նշել է ընտանեկան պատմության հետազոտողը, ով տվյալների բազաունիավելի քան 10 հազար առանձին հայերի և 3000 ընտանիքների մասին, որոնք որոշակի կապ են ունեցել Հնդկաստանի հետ վերջին երեք դարերի ընթացքում:

Հայ-հնդկական փոխառնչությունների հիմքերը ձգվում են մինչև Մոնղոլական տիրապետություն: 16-17-րդ դդ. Հնդկաստան են գաղթել հայեր պատմական Հայաստանից և Մերձավոր Արեւելքից:Հնդկաստանի հայերի թողածվկայությունները հաղորդում են, որ հինդու և մուսուլման կանանցից բացի Աքբար կայսրն ունեցել է նաև հայ կին` Մարիամ Զամանի Բեգում, ինչպես նաև հայազգի բժիշկ և արդարադատության նախարար:Ոչ պաշտոնական տվյալներով` այսօր Հնդկաստանում բնակվում է 150 հայ, սակայն դա չի նշանակում, որ հայ-հնդկական կապերը թուլացել են:«Հայ-հնդկական բարեկամություն»(IAF) կազմակերպության համաձայն` դեռևս ակտուալ են հայ-հնդկական խառնամուսնությունները:

Պարբերականը նշում է, որ Դելիից գործարար Ռանանջայ Անանդն առաջին անգամ հանդիպել է աստվածաբան Ռուզաննա Աշուղյանին 2009 թվականին: Իսկ անցյալ տարի նրանք ամուսնացել են Երևանում: Հարսանիքին ներկա է եղել Հայաստանի հնդկականամբողջհամայնքը, այդ թվում` Հայաստանում Հնդկաստանի դեսպանը և նրա կինը:Անանդը ստեղծել է ֆեյսբուքյան խումբ, որի շնորհիվ հնդկահայ համայնքի անդամները հաղորդակցվում են միմյանց հետ: «Համայնքը ցրված է, բայց մարդկային շփումն ակտիվ է: Մենք պարզել ենք, որ կան մի շարք հայ աղջիկներ Հնդկաստանում, որ ամուսնացած են հդիկի հետ», - ասել է նա: Հայ աջիկները հիմնականում ամուսնանում են Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հնդիկ ուսանողների հետ և տեղափոխվում Հնդկաստան:

«Ֆեյսբուքի, էլեկտրոնային նամակագրության և հեռախոսազանգերի միջոցով ես կապի մեջ եմ քոլեջի, քահանաների և հանձնաժողովների հետ: Բացի այդ, ես շուրջ 3,800 հայ ընկերներ ունեմ սոցիալական ցանցերում Եթովպիայից, Բուլղարիայից և Հարավային Աֆրիկայից», - ասել է հնդկահայ Մայք Ստեֆընը, ում ընտանեկան պատմությունը Հնդկաստանում ձգվում է մինչեւ 1860 թվական:

Հայ-հնդկական դարավոր բարեկամության ապացույցն էԿալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը(ACPA)` հիմնադրված 1821 թվականին: Քոլեջում ուսանում են հայ ուանողներ, ում կրթությունը և բնակության ծախսերը հովանավորում են եկեղեցին և համայնքը:Պարբերականը հաղորդում է, որ Ագրայի առաջին հայկական եկեղեցու օծումը կատարվել է 1562 թվականին` ամենայն հավանականությամբ, մոնղոլների հովանավորությամբ: Ներկայում հայկական չորս եկեղեցի կա Կալկաթայում, և մեկական Չեննայում ու Մումբայում: Մումբայի215-ամյա Սուրբ Պետրոսի Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու միակ հոգաբարձուն հնդկուհի դերասանուհի Թյուլիփ Ջոշիի մայրը ` Զաբել Ջոշին (Հայակյան) է` Մումբայի վերջին հայը:Եկեղեցինհիմնադրվել է 1796 թվականին և այժմ այնտեղ ծառայություններ են մատուցվում Մալաբարի ուղղափառ ասորիների համար:

Վերջերս անցկացված ԴՆԹ թեստի արդյունքում պարզվել է, որ արքայազն Ուիլյամըհայկական և հնդկական ծագում ունի: Արքայական դինաստիայի անդամները ենթադրում էին հայ նախնուց սերելու մասին, սակայն ԴՆԹ թեստի արդյունքում բացահայտվեց, որ նրանք նաև հնդկական գեն են կրում: Հետազոտողներին հաջողվել էր բացահայտելարքայադուստր Դիանայի ընտանեկան գիծը վեց սերունդ այն կողմ`հասնելով մինչև Էլիզա Գևորգին, ում հայրը հայ վաճառական է եղել, իսկ մայրը հնդկուհի:

Հայերեն English

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ

Մեր երկրի համար շատ լավ արդյունք ունեցանք. Հակոբ Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության մասին

Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր. Արթուր Ավետիսյան

Պուտինը Սիրիայի նախագահի հետ քննարկել է հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է