Օհայոյում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է վթարվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օհայո նահանգի Դեյտոն քաղաքում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է վթարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Лента.ру»-ն: Վթարի մասին պատմել են Դեյտոնի միջազգային օդանավակայանի ղեկավարության ներկայացուցիչները: Ինքնաթիռը սկսել է ընկել այն պահին, երբ հնարք կատարողը գտնվում էր ինքնաթիռի թեւի վրա: Օդաչուն եւ հնարք կատարողը մահացել են, հանդիսատեսներից ոչ ոք չի տուժել: Օդանավակայանի ղեկավարությունը չի նշում զոհվածների անունները: Սակայն հայտնի է, որ այդ օրը նախատեսված էր օդանավակայանում Ջեյն Ուիկերի ելույթը: Վթարի հետեւանքով ավիաշուի ժամանակ նախատեսված բոլոր միջոցառումները հետաձգվել են:
Ամենամյա այս միջոցառումը համարվում է ԱՄՆ-ի ամենահին ավիաշոուներից մեկը: Որպես կանոն, ավիաշոուն դիտելու են գալիս մոտ 70 հազար հանդիսատեսներ: