Իտալիայի հյուսիսում մի քանի շենք Է վնասվել 5,2 մագնիտուդով երկրաշարժից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 21-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայի հյուսիսում, որի հետեւանքով վնասվել Է մի քանի շենք: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ԱՆՍԱ գործակալությանը, վնասվածքներ են ստացել հիմնականում Ֆավիցինո, Կազոլե, Լունիջանե քաղաքների շինությունները, որոնք գտնվում են ստորագետնյա ցնցումների անմիջական մերձակայքում:
Ըստ Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ինստիտուտի ճշտված տվյալների, երկրաշարժի օջախը գտնվում Էր 5,3 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժն զգացել են Ապենինյան թերակղզու հյուսիսային մասի ընդարձակ տարածքի բնակիչները: Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում: