Շոու բիզնես

«Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագիրը կնշանավորվի նաեւ հայ երգիչ-երգչուհիների համերգով

2 րոպեի ընթերցում

«Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագիրը կնշանավորվի նաեւ հայ երգիչ-երգչուհիների համերգով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակներում հուլիսի 3-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ամենախոշոր՝ «Октябрьски黉 համերգային դահլիճում տեղի կունենա գալա համերգ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Երեկոյի հյուրերի ցանկում են նաեւ Ինգա եւ Անուշ Արշակյանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով քույրերի պաշտոնականկայքը, կայանալիք համերգին մասնակցելու են նաեւ ՀովհաննեսՉեքիջյանի գլխավորած Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, Հայաստանի պետական ‹‹Բարեկամություն›› անսամբլը, այլք:

Ինգան եւ Անուշըերգում եւ ստեղծագործում են մանկուց: Քույրերը ավարտել են Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը` Ինգան` ջութակի, Անուշը` դաշնամուրի բաժինը: Ավարտելով Երեւանի պետական կոնսերվատորիան` երգչուհիները պրոֆեսիոնալ բեմում են 2000 թվականից: Քույրերը երաժշտական կարիերայի սկզբում որպես մեներգչուհիներ հանդես են եկել Հայաստանի երգի պետական թատրոնի կազմում:

2008 թվականից Անուշ եւ Ինգա Արշակյանները համագործակցում են «Շարմ հոլդինգ» ընկերության պրոդյուսերական կենտրոնի հետ:Երգչուհիները իրենց մշակումներում վարպետորեն համադրում են հայկական ֆոլկ երաժշտությունը ռոքային, ջազային եւ ժամանակակից երաժշտության այլ ուղղությունների հետ եւ ներկայացնում են դրանք բացառիկ վոկալ կատարողականությամբ:

Արշակյան քույրերը ներկայացրել են Հայաստանը «Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթում «Նոր պար» երգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում