Ժոլտ Հոռնյակին «Միկա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Արամ Ոսկանյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխչեմպիոն «Միկա»-ի մարզչական կազմում փոփոխություն է տեղի ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամլո ծառայությունից, թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն իր ցանկությամբ եւ ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ հեռացել է «Միկա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: «Միկա»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը, որը մինչ այդ «Միկա»-ի գլխավոր մարզչի առաջին օգնականն էր:
Ոսկանյանի գլխավորությամբ թիմը կշարունակի նախապատրաստվել նոր մրցաշրջանին եւ Եվրոպայի լիգայի առաջիկա խաղարկությանը:
Կարդացեք հոդվածը` English