1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` հունիսի 20-ի առավոտյան Մեծ Բրիտանիա ուղևորվելու մասին լուրերը դեռևս պաշտոնապես չեն հաստատվում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հենրիխ Մխիթարյանի հետ կապվել դեռևս չի ստացվում, իսկ Երևանի «Զվարթնոց» օդանավականի մամլո ծառայությունից էլ «Արմենպրես»-ին հայտնեցին, որ օդանավակայանը կոնկրետ ուղևորների մասին տեղեկատվություն չի տրամադրում:
«Արմենպրես»-ը դեռևս չի հաստատում Մխիթարյանի` Երևան-Մոսկվա-Լոնդոն չվերթով մեկնելու լուրերը և հետևելու է իրադարձությունների զարգացմանը: Լուրերի հավաստիությունը ճշտելուց հետո այն կհայտնվի «Արմենպրես»-ի լրահոսում:
Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ 24-ամյա Մխիթարյանը հունիսի 20-ի առավոտյան կմեկնի Լոնդոն` «Լիվերպուլ»-ի կազմում բուժզննում անցնելու համար: