Լոնդոնում հանդիսավորությամբ նշվել է Մանուել Ադամյանի գրական գործունեության 50-ամյակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու դահլիճում, Հայ առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Լոնդոնում ՀՀ ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանի, Հայաստանից ժամանած արվեստագետների և համայնքի գրասեր հասարակության ներկայությամբ, տեղի է ունեցել բանաստեղծ, թատերագիր Մանուել Ադամյանի գրական գործունեության 50-ամյակին նվիրված հանդիսություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գրողների միությունից, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանն իր բացման խոսքում ընդգծել է Ադամյան գրողի և մշակութային գործչի դերակատարությունը` արժևորել նրա տեղը արդի հայ գրական ընտանիքում:

Գլխավոր բանախոս, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը բնութագրել է գրողի ստեղծագործության հատկանիշներն և արժանիքները: Նա ընդգծել է գրական-մշակութային գործունեության կողքին Մանուել Ադամյանի կրթական առաքելությունը. 1971թ. վերադառնալով Բեյրութ` նա նշանակվում է Սահակյան վարժարանի տնօրեն, ապա աշխատում Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկում: Գրականագետն անդրադարձել է նաեւ գրողի ազգային-քաղաքական տիպարին: Ապրելով Մերձավոր Արևելքում` բեյրության հայկական հորձանուտի մեջ, նա եղել է հնչակյան «Արարատ» թերթի խմբագիրներից մեկը: Լիբանանյան քաղաքացիական հյուծիչ պատերազմների ընթացքում նաև զենք է վերցրել` պաշտպանելու հայի համայնքին: Ծայրահեղական ուժերը նույնիսկ նրան առևանգել են, և հրաշքով կենդանի է մնացել: Լոնդոնյան շրջանում նա շարունակել է ստեղծագործական բեղուն առօրյան, բնականաբար նաև հասարակական-մշակութային գործունեությունը: Այստեղ նա հիմնել է «Կոչնակ» երկշաբաթաթերթը, իսկ ահա 15 տարի անընդմեջ հրատարակում է «Նոր սերունդի ձայն» ամսագիրը, որտեղ կարողանում է համադրել հայության հին ու նոր սերունդների նվիրաբերումը ազգային կյանքին:

Հաճելի անակնկալ էր Մանուել Ադամյանի «Հավատքի որդին» պիեսից փոքրիկ հատվածի բեմադրությունը (բեմադրիչ` Ռուբեն Քոչար), մասնակցությամբ հայաստանցի արվեստագետներ Հարություն Մովսիսյանի, Նարինե Քոչարի և այլոց: Հարություն Մովսիսյանն ընթերցել է նաև Ադամյանի բանաստեղծություններից: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի Գայանե Գրիգորյանը ներկաներին խանդավառել է Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Արտեմի Այվազյանի երգերի, «Անուշ» օպերայից հատվածների կատարումով:

Թեմի առաջնորդը Գարեգին 2-րդ Վեհափառ հայրապետի կողմից գրողին է հանձնել Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ շքանշանը: «Իմ Հայաստան» փառատոնի մշակութային բաժնի պետ Լաուրա Ավետիսյանը բանաստեղծին է հանձնել ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալը, իսկ 2010թ. Մանուել Ադամյանը ՀՀ Նախագահի կողմից արժանացել է նաեւ «Մովսես Խորենացի» մեդալի: Երեկոն ավարտվել է Մանուել Ադամյանի երախտագիտական խոսքով:

Հաջորդ օրը ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը «Գրիգոր Նարեկացու կարևորագույն դասը» թեմայով դասախոսություն է կարդացել Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչների համար։

Հայերեն English

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները