Տարածաշրջանային

BBC-ն անդրադարձել է Թուրքիայի փոխվարչապետի` Թաքսիմի խաղաղ ցուցարարների դեմ զորք հանելու հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

BBC-ն անդրադարձել է Թուրքիայի փոխվարչապետի` Թաքսիմի խաղաղ ցուցարարների դեմ զորք հանելու հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ կարող է օգտագործել Զինված ուժերի միջամտությունը` վերջ տալու գրեթե երեք շաբաթ տևող անկարգություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ին, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը Haber հեռուստաընկերությանը հայտնել է, որ պետությունը կօգտագործի «իր բոլոր լիազորությունները» և անհրաժեշտության դեպքումբանակը` «խաղաղություն» հաստատելու համար:

Ինչպես նկատում է BBC-ին`սա առաջին անգամն է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը բարձրաձայնել է ԶՈՒ միջամտության հեռանկարի մասին:Հետագայում Թուրքիայի փոխվարչապետը բողոքել է, թե իր ասածներին համատեքստից կտրվածմեկնաբանություններ են տրվել:

Կիրակի օրը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում իրհանրահավաքի ժամանակ հյատարարել է, որ ցուցարարները մանիպուլացիայի են ենթարկվել «ահաբեկիչների» կողմից:

Բողոքի ցույցերը սկսվել են մայիսի28-ինշինարարական նպատակով Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից պատմական Գեզի զբոսայգու ծառերը հատելու մասինկառավարության որոշման դեմ:Բնապահպանական բողոքի ալիքը վերաճեց հակակառավարական զանգվածային ցույցերի:Ցուցարարները դժգոհում են թուրքական կառավարության վարած ներքին և արտաքին քաղաքականությունից:Մինչ այժմ բախումներում 5 մարդ զոհվել է, 5000-ից ավելի մարդ վիրավորվել, իսկ առնվազն500-ը` ձերբակալվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում