G8-ի ղեկավարները գագաթնաժողովի եզրափակիչ օրը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի եւ հարկերի հարցերը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոհ Էռն հյուսիսիռլանդական առողջարանում «Ությակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովի երկրորդ եւ եզրափակիչ օրը նվիրված կլինի ահաբեկչության դեմ պայքարի հարցերին եւ տնտեսական օրակարգին, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Գագաթնաժողովի առաջին օրը մի քանի կարեւոր նորություն բերեց. Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեցին առեւտրի եւ ներդրումների ոլորտում անդրատլանտյան գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին, իսկ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները պայմանավորվեցին ուժեղացնել գործակցությունը կորեական միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ եւ միջոցներ ձեռնարկել Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված երկրորդ միջազգային խորհրդաժողովի նախապատրաստման համար:
Նիստից հետո կկայանա աշխատանքային նախաճաշ ընդլայնված երկխոսության ձեւաչափով, որին կմասնակցեն հրավիրված երկրների, պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները եւ պատվավոր հյուրերը:
Եզրափակիչ նիստում կամփոփվեն գագաթնաժողովի արդյունքները: