1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադային չեմպիոն Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարի 2-րդ տուրից հետո առաջատարները 9 շախմատիստներ են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, 2-րդ տուրից հետո 2-ական միավորներով 1-9-րդ հորիզոնականը կիսում են շախմատիստներ Հովհաննես Գաբուզյանը, ԼեւոնԲաբուջյանը, ԱրթուրՉիբուխչյանը, Հրանտ Մելքումյանը, ՌոբերտՀովհաննիսյանը, ՍամվելՏեր-Սահակյանը, ԴավիթՀարությունյանը, ՌոբերտԱղասարյանը եւ Արման Միքայելյանը:
Կարեն Ասրյանի հուշամրցաշարն անցկացվում է արդեն 6-րդ անգամ Ջերմուկ քաղաքում: Այս տարի մրցաշարին մասնակցում են 60 շախմատիստներ այդ թվում` գրոսմայստերներ Եվգենի Պոստնին (Իսրայել), Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա), Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան):Այն մեկնարկել է հունիսի 16-ին: