Մխիթարյան-Սուարես զույգը կարող է բախտորոշ լինել «Լիվերպուլ»-ի մրցակիցների համար. Bleacher Report
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիխ Մխիթարյան- Լուիս Սուարես զույգը կարող է բախտորոշ լինել «Լիվերպուլ»-ի մրցակիցների համար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Bleacher Report-ը:
«Եթե պատկերացնենք, որ Մխիթարյանը կխաղա հարձակվողի թիկունքից, ապա նա մեծ օգուտ կբերի «Լիվերպուլ»-ին: Եթե այս ամռանը «Լիվերպուլ»-ում մնա նաեւ Լուիս Սուարեսը, ապա Մխիթարյան- Սուարես զույգը կարող է բախտորոշ լինել մրցակիցների համար»,- մեկնաբանում է պարբերականը:
Էլեկտրոնային պարբերականը փաստում է նաեւ, որ Մխիթարյանը 2012/13 մրցաշրջանի ընթացքում դարձել է Ուկրաինայի առաջնության համար ռեկորդային 25 գոլի հեղինակ:
Միջազգային տարբեր պարբերականներ նշում են, որ «Լիվերպուլ»-ը Մխիթարյանի գնման պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես կհայտարարի շաբաթվա վերջին։ Ուկրաինայի լավագույն հարձակվողի տրանսֆերային գումարը կկազմի մոտավորապես 30 միլիոն եվրո:
«Շախտյոր»-ի կազմում վերջին մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի չեմպիոն և ազգային գավաթակիր։