1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի հարավ-արեւմուտքում գտնվող միայն կանանց համար նախատեսված համալսարանը, որն անցած շաբաթ օրը ենթարկվել Էր գրոհայինների հարձակմանը, փակվել Է մինչեւ հատուկ կարգադրության ստացումը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սարդար Բահադուր Խան համալսարանը միակ «կանացի» բարձրագույն ուսումնական հաստատությունն Էր Բելուջստանի նահանգում:
14 ուսանողուհիներ զոհվել Էին եւ ավելի քան 20-ը՝ վերքեր ստացել, երբ համալսարանի տարածքում պայթյուն Էր տեղի ունեցել ավտոբուսում:
Ոստիկանությունը հետաքննում Է հաղորդագրությունն այն մասին, որ հարձակումն իբր իրականացրել Է ինքնասպան մի կին:
Երկրորդ պայթյունը որոտացել Է օրվա երկրորդ կեսին հիվանդանոցում, ուր տեղափոխել Էին վիրավոր ուսանողուհիներին: Պայթյունի եւ դրան հաջորդած փոխհրաձգության հետեւանքով զոհվել Էր եւս 11 մարդ:
Երկու հարձակումների համար Էլ պատասխանատվությունն ստանձնել Է սուննիների «Լաշկար-ի-Ջանգի» ծայրահեղական խմբավորումը: