Տնտեսություն

ՀՀ վարչապետը չի բացառել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը չի բացառել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի շահառու դառնալու համար Հայաստանին մնում է շտկել միայն կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ մյուս բոլոր ցուցանիշներին Հայաստանն արդեն համապատասխանում է։ ««Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործունեությունը Հայաստանում դադարեցվեց այն պատճառով, որ Հայաստանը չէր համապատասխանում որոշակի չափանիշների։ Այդ չափանիշներն արդեն շտկվել են։ Մնացել է միայն կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշի վերականգնումը, որից հետո մենք նորից կդառնանք հիմնադրամի շահառու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետը։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրամի աշխատանքները Վաշինգտոնի կողմից գնահատվել է որպես լավագույնն աշխարհում, որ նրանք իրականացրել են։ «Օգտագործված ֆինանսական միջոցները տվել են միանգամայն դրական արդյունք»,-նշել է ՀՀ վարչապետը։

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հայաստանյան ծրագիրը ավարտվել է 2011 թվականին։ 2006 թվականին սկսված ծրագրով Հայաստանում կատարվել է մոտ 177 մլն դոլարի ներդրում։ «Հազարամյակի մարտահրավերն» ամենամեծ ներդրումն է կատարել Հայաստանի ոռոգելի գյուղատնտեսության համակարգում: Ծրագրից օգտվել է 350 գյուղական համայնքների մոտ 400 հազ. բնակիչ: Վերանորոգվել են ոռոգման կարեւորագույն ենթակառուցվածքներ` մայր ջրանցքներ, ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ներտնտեսային ցանցեր եւ Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգը: 5 տարում ծրագրի շնորհիվ ոռոգելի է դարձել 47 հազար հեկտար, որից 9 հազար հեկտար` նոր ոռոգվող հողեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում