Հենրիխ Մխիթարյանն «Այբ» կրթահամալիրի սաներին պատմել է եվրոպական բարձր մակարդակի թիմում խաղալու երազանքի մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանելով սաների հարցերին` Մխիթարյանը խոսել է նոր ակումբ տեղափոխվելու, Հայաստան-Մալթա խաղի եւ այն մասին, թե ինչ կդառնար, եթե ֆուտբոլիստ չդառնալ:«Կարծում եմ՝ ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է եվրոպական բարձր մակարդակի թիմում հանդես գալը: Մանկուց երազել եմ ուժեղ թիմում հանդես գալ և Հայաստանի անունը բարձր պահել: Իսկ «Լիվերպուլ»-ից դեռ տեղյակ չեմ»,-ասել է Մխիթարյանը:
Խոսելով մրցավարական սխալների մասին` կիսապաշտպանը մասնավորապես ասել է. «Ցանկացած մարդ էլ սխալվում է թե կյանքում, թե դաշտում: Մրցավարներն էլ են մարդ, նրանք էլ սխալվելու իրավունք ունեն: Իհարկե երբեմն դրանք ճակատագրական են լինում, բայց պետք է հաջորդ հանդիպմանը քո լավ խաղով ինքդ չեզոքացնես մրցավարի սխալը»:
Լուսանկարները «Այբ» կրթահամալիրի պաշտոնական կայքից