Սպորտ

Տիգրան Պետրոսյանը մեկ միավորով է զիջում «Մեծ Եվրոպա»-ի առաջատարներին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Պետրոսյանը մեկ միավորով է զիջում «Մեծ Եվրոպա»-ի առաջատարներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը մեկ միավորով է հետ մնում «Մեծ Եվրոպա»-ի մրցաշարի առաջատարներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» առողջարանում անցկացվող «Մեծ Եվրոպա» 2-րդ օփենում 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարներից` գրոսմայստեր Զբինեկ Հրաչեկից (Չեխիա) եւ Վլադիսլավ Նեւեդնիչիից (Ռումինիա):

Դավիթ Պառավյանն ունի 4, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը` 3,5 միավոր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում