Մեկնարկում է Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի անվան 6-րդ հուշամրցաշարը, որն անցկացվում է Ջերմուկում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, պայքարին մասնակցում են 55 շախմատիստներ, այդ թվում` գրոսմայստերներ Եվգենի Պոստնին (Իսրայել), Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա), Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան):
Կարեն Ասրյանը ծնվել է 1980 թվականին: Միջազգային կարգի գրոսմայստեր է, 2006 թվականի Օլիմպիադայի չեմպիոն: 2008 հունիսի 9-ին Ասրյանը մահացել է սրտի կաթվածից: