Կարծիքներ

Պատմաբանն առաջիկա տարիներին Ադրբեջանում ներքին ապակայունացման միտումներ է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

Պատմաբանն առաջիկա տարիներին Ադրբեջանում ներքին ապակայունացման միտումներ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան ուժերի ազդեցության արդյունքում ալիեւյան կլանն Ադրբեջանում առաջիկայում կարող է թուլանալ: Հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմաբան, ԵՊՀ դասախոս Գեւորգ Մելքոնյանը: «Ադրբեջանում մեծ թիվ են կազմում ազգային փոքրամասնությունները, եւ չի բացառվում, որ Արեւմուտքի աջակցությամբ նրանք ներսից սկսեն երկիրն ապակայունացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ըստ նրա՝ Արեւմուտքը չի կարող երկար ժամանակ հանդուրժել բռնատիրական հասարակարգերը: «Նույն Քադաֆին, Մուբարաքը ժամանակին իշխանության էին եկել հենց Արեւմուտքի աջակցությամբ, սակայն հենց նրանց պատճառով էլ շատ արագ կորցրեցին իշխանությունը, քանի որ նրանք այլեւս պետք չէին դրսի ուժերին»,- ասաց նա: Մելքոնյանը նշեց, որ նույնը կարող է պատահել նաեւ ալիեւյան կլանի հետ, քանի որ Արեւմտյան ուժերը եւ Ադրբեջանում ներդրումներ կատարող կապիտալիստները այնտեղ փոփոխություններ կցանկանան տեսնել: Պատմաբանի խոսքով՝ նման դեպքում իր իշխանությունը պահելու համար Ալիեւի միակ ճիշտ քայլը կլինի ժողովրդավարացման ուղի որդեգրելը, ինչը, սակայն, քիչ հավանական է:

Գեւորգ Մելքոնյանը կարծիքով, եթե Ադրբեջանում Արեւմուտքի աջակցությամբ իշխանության գան լիբերալները, դա կարող է թուլացնել Ադրբեջանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ըստ պատմաբանի՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի տարածաշրջանում ցանկացած փոփոխություններին եւ դրանցից բխող մարտահրավերներին դիմագրավելու ուղիներ մշակի:

Ադրբեջանում հոկտեմբերին կկանայան նախագահի ընտրություններ: Իշխող կուսակցությունը 3-րդ անգամ Իլհամ Ալիեւին առաջադրում են նախագահի թեկնածու:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում