Ադրբեջանում ավարտական ատեստատ կստանան նաեւ քննություններից անբավարար ստացած շրջանավարտները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կրթության նախարարությունը հայտարարել է, որ 9-րդ դասարանի ավարտական քննություններից անբավարար գնահատական ստացած աշակերտները համապատասխան փաստաթուղթ կստանան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով haqqin.az-ը, այդ մասին նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ավարտական քննություններից «երկու» գնահատական ստացած 9-րդ դասարանցիներին ոչ լրիվ միջնակարգ կրթության մասին վկայական կտրվի: «Եվ եթե անգամ արդյունարար գնահատակը «երկու» լինի, դա մտցվելու է դպրոցականի ոչ լրիվ միջնակարգ կրթության մասին վկայականի մեջ», -նշված է այնտեղ
Կարդացեք հոդվածը` Русский