Շոու բիզնես

Գդանսկի քաղաքապետն ընդունել է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Գդանսկի քաղաքապետն ընդունել է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին տեղի ունենալիք «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթին Հայաստանն այս տարի կմասնակի առաջին անգամ: Հայաստանը ներկայացնող Վահագն Մարգարյանը մրցութային ծրագրում հանդես կգա առաջին համարի ներքո:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Պատանի պարողների եվրատեսիլ 2013» մրցույթի մասնակիցներն այս օրերին նախապատրաստվում են դիտարժան շոուին, ինչպես նաև՝ զվարճանում են և վայելում իրենց ազատ ժամանակը: Հիմնական ամենօրյա փորձերից բացի, պարողները մասնակցել են նաև ֆլեշմոբի, որին պատրաստվել են շատ կարճ ժամանակահատվածում: Այն տեղի է ունեցել Դլուգա քաղաքի հրապարակում, որտեղ հավաքվել է եղել հոծ բազմություն՝ վայելելու այդ համատեղ պարը:

Մրցույթի տասը մասնակիցները և նրանց պատվիրակությունները նաեւ պտույտ են կատարել զբոսանավով՝ Գդանսկի նեղուցով և Բալթիկ ծովով: Մասնակիցները ծանոթացել են Գդանսկի տեսարժան վայրերին, ինչպես նաև՝ Սոպոտ և Գդինյա քաղաքներին: Ծովային զբոսանքից հետո մասնակիցներին և պատվիրակություններին ընդունել է Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը: Պատմական համարվող Արտուս պալատում տեղի ունեցած ընդունելությանը Գդանսկի քաղաքապետն անձամբ է ողջունել բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով որ իրենց համար մեծ պատիվ է Գդանսկում ընդունել այս մրցույթը: Ի դեպ, «Պատանի պարողների եվրատեսիլ 2013» մրցույթը Լեհաստանում անց է կացվում արդեն երրորդ անգամ`1997-ին այն տեղի է ունեցել Գդինյա քաղաքում, իսկ 2005-ին՝ Վարշավայում:

Հունիսի 14-ին կայանալիք «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը ժամը 22.00-ին կհարարձակվի Առաջին ալիքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում