Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հունիսի 13-16-ին կմասնակցի Հոնգ Կոնգում կայանալիք «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից, այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի շարունակելու ասիական շուկայում Հայաստանի ներկայացվածության խթանմանն ուղղված ջանքերը, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին: ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հոնգ Կոնգի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:

«ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:

Հայերեն English

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան