«Ականատեսը». 98-ամյա Նվարդ Սուջյանը պատմում է վանեցիներին վերագրվող «ժլատության» եւ անչափ հյուրասեր լինելու մասին

6 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է ներկայացնել վերապրածների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա պատմությունը 98-ամյա վանեցի Նվարդ Սուջյանի մասին է:

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանեցիների «ժլատության» մասին ասույթները` անգամ հումորի ձեւով, մեզանում բավական արմատացած եւ տարածված են, սակայն վանեցի 98-ամյա Նվարդ Սուջյանի կյանքի պատմությունը լսելուց հետո նրա հայրենակիցների զուսպ կենսակերպն ու սովորույթները ժլատություն չես համարի: Նվարդը երկու տարեկան էր, երբ իր ընտանիքը Վանից գաղթեց Երեւան, սակայն դա չի խանգարել պատմության հերոսուհուն մինչ խոր ծերություն իրեն վանեցի համարել:

«Ես շատ փոքր էի, երբ մեր ընտանիքը` ես, հայրս` Մկրտիչը, եւ մայրս` Վարդանուշը, գաթեցինք Վանից»,- հիշում է Նվարդը: Նրա ընտանիքը այն երջանիկ բացառությունների թվին է պատկանում, որը զոհեր չի ունեցել 1915 թվականին վանեցիների` թուրքական զավթիչների դեմ պայքարում:

Պատմական տեղեկանք

Առաջին աշխարհամարտում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած ցեղասպանությունը արեւմտահայերի համար անսպասելի էր, սակայն մի շարք վայրերում նրանք արագորեն համախմբվելեւդիմել են ինքնապաշտպանության: Վանի նահանգի Շատախ, Գավաշ, Թիմար, Հայոց ձոր, Արճեշ գավառների բնակիչները 1915 թ-ի մարտին թեժ կռիվներ են մղել թուրքական զորամասերի ու քրդական հրոսակախմբերի դեմ: Բայց նրանք, ի վերջո, տեղի են տվել թշնամու գերակշռող ուժերի առաջ եւ հարկադրված նահանջել Վան: 1915 թ-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը Վան քաղաքի եւ նահանգի մի շարք գավառների ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ փրկվել է ավելի քան 180 հազար հայ:

«Նվարդի հոր` Մկրտչի թուրք ծանոթներից մեկը զգուշացնում է ջարդերի սկսվելու մասին, եւ նրանք վերցնում են ողջ ունեցվածքը եւ բռնում գաղթի ճամփան»,- ընտանիքի պատմությունը մեզ է փոխանցում Նվարդի հարսը` Դոնարան:Հասնելով Երեւան` ընտանիքը բնակություն է հաստատում քաղաքի կենտրոնում` Աբովյան փողոցում, ուր մինչ հիմա ապրում է Նվարդը:

Վանի մասին հիշելիս նա առանձնահատուկ սիրով պատմում է հոր մասնագիտության` խոհարարության մասին:«Հայրս խոհարար էր, շատ համեղ էր պատրաստում, կարողանում էր եփել ամեն ինչ. տոլմա, հարիսա: Նրան հրավիրում էին աշխատելու տարբեր վայրեր, ընդհուպ մինչեւ կառավարական ճաշարան»,- պատմում է վանեցի տատիկը:

Նրա ներկայացմամբ` վանեցիներն իրականում անչափ հյուրասեր եւ վաղվա օրվա մասին մտածող մարդիկ են, եւ նրանց «ժլատ» լինելու մասին տարածված կարծրատիպը իրականության հետ կապ չունի:

Պատմական տեղեկանք

Այսօր Վասպուրական պատմական աշխարհից գաղթած, Հայոց ցեղասպանությունը վերապրած վասպուրականցիների սերունդները միավորված են «Վասպուրականե» հայրենակցական միությունում: Ամեն տարի միության անդաները մայիսի 23-ին «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի մոտ (Աշտարակից Գյումրի տանող ճանապարհին) նշում են Վանի հերոսամարտի տարեդարձը։ «Վասպուրական» հայրենակցական միությունը վերջերս տոնում էր հիմնադրման 30-ամյակը:

Վանեցի արմատներ ունեն հայ անվանի մշակութային շատ գործիչներ: Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ծնվել է Վանից գաղթած ընտանիքում։ Հայրը` Վանում ճանաչված դաշնակցական գործիչ, ուսուցիչ եւ խմբագիր Բարունակ Կապուտիկյանն էր: Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին (հայկականանունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ծնվել է 1904 թվականին Վանի Հայոց ձոր նահանգիԽորգոմգյուղում:Կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի մայրը նույնպես Վանից էր:

«Վանեցիները հատուկ սովորություններ ունեն, միշտ տանը ինչ-որ բան պահում են հյուրերի համար: Իհարկե, ինչպես ասույթներում է ասվում, ոսկի են սիրում, բայց այդպես իրենք ոչ թե իրենց ժլատությունն են ցույց տալիս, այլ կարծես վաղվա սեւ օրվա մասին են մտածում»,- նշում է Դոնարան` վստահեցնելով, որ իր սկեսրոջ նման խաղաղասեր, բարի եւ համբերատար մարդիկ եզակի են իրենց տեսակի մեջ:

«Սկեսուրս շատ մեծ մարդկային իմաստնությամբ է օժտված: Նա այս տարիքում անգամ դեղեր չի օգտագործում: Երբեմն կատակում է, որ իր այսքան առողջ լինելու պատճառը Վանա լճի ջուրն է»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Դոնորան:

Նվարդը 7-ամյա կրթություն է ստացել Երեւանի ՍտեփանՇահումյանի անվանդպրոցում, այնուհետեւ որպես քարտուղարուհի աշխատել է էլեկտրացանցերում: Նվարդն ունի երկու թոռ, չորս ծոռ, առաջիկայում լույս աշխարհ կգա նրա առաջին կոռը:

1932 թվականին Նվարդն ամուսնացել է, ունեցել երեք երեխա: Նրա ամուսինը նույնպես Արեւմտյան Հայաստանից էր` Շատախից:

Չնայած այն փաստին, որ Նվարդի ընտանիքը մեծ դաժանությունների չի ենթարկվել թուրքերի կողմից, սակայն վանեցի տատիկը կարծում է, որ թուրքերի բազմաթիվ վատ եւ բացասական արարքները նրանց մասին լավ պատեկարցում չեն տալիս:«Մ՞ի թե լավն են նրանք»,- հարցնում է Նվարդը, որպես պատասխան ընդգծելով իր ընտանիքի` Վանում թողած տան փաստը հռետորական այդ հարցին:

Տարիների ընթացքում մեծ է եղել Նվարդի` ծնննդավայրը եւս մեկ անգամ տեսնելու ցանկությունը, որը, սակայն, այդպես էլ չի հաջողվել իրականացել:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը