Տարածաշրջանային

Թուրքական կազմակերպությունը պատրաստվում է վերականգնել Ստամբուլում Հայոց ցեղասպանության հուշարձանը

2 րոպեի ընթերցում

Թուրքական կազմակերպությունը պատրաստվում է    վերականգնել Ստամբուլում Հայոց ցեղասպանության հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Ոչ ասա ռասիզմին եւ ազգայնամոլությանը» կազմակերպությունը պատրաստվում է վերականգնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում 1919 թ-ին տեղադրված, բայց հետագայում ապամոնտաժված Հայոց ցեղասպանության մասին հիշատակող հուշարձանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.com լրատվական կայքը:

Կազմակերպության մամուլի խոսնակ Ջենգիզ Ալթանը հայտնել է, որ Գեզի զբոսայգում հուշարձանը ժամանակին տեղադրվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, եւ այժմ պետք է թույլ չտալ, որ այն մոռացության մատնվի:

Նա հիշեցրել է, որ Թաքսիմի հրապարակի եւ Գեզի այգու տարածքն ու հարակից զորամասի մի մասը պատկանել են հայերին: «1560 թ-ին սուլթան Սուլեյման Քանունին այդ տարածքը նվիրել է հայերին` որպես երախտագիտության նշան այն բանի, որ իր կյանքը փրկել է հայ խոհարարը: Գեզի այգու մի մասը զբաղեցրել է հայկական գերեզմանատունը: 1940-ական թվականներին քեմալական բռնապետները տարածքը խլեցին հայերից: Գեզի զբոսայգու աստճանահարթակները պատրաստված են հայերի շիրմաքարերից», -ասել է Ջենգիզ Ալթանը:

նա հույս է հայտնել, որ մի օր Հայոց ցեղասպանության հուշարձանը կկանգնեցվի իր իսկական վայրում: «Մենք ցանկանում ենք տեղեկացնել Գեզի այգի եկող այցելուներին, որ այդտեղ հուշարձան է եղել: Մեր նպատակը ցեղասպանության մասին հիշեցնելն է, իրականությունը չթաքցնելն ու այդ մասին չիմացողներին տեղեկացնել է», - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում