Շոու բիզնես

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը կբացվի Հայաստանի պատվիրակի ելույթով

2 րոպեի ընթերցում

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը կբացվի Հայաստանի պատվիրակի ելույթով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի մասնակիցների հերթականությունը որոշված է: Հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք մրցույթը կմեկնարկի Հայաստանի պատվիրակ 17-ամյա Վահագն Մարգարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքը, շոուն կեզրափակվի Գերմանիայի ներկայացուցիչ Ֆելիք Բերնինգի ելույթով:

Երկրները ելույթ կունենա հետեւյալ հերթականությամբ

  1. Հայաստան
  2. Բելառուս
  3. Նիդեռլանդներ
  4. Շվեդիա
  5. Ուկրաինա
  6. Չեխիա
  7. Լեհաստան
  8. Նորվեգիա
  9. Սլովենիա
  10. Գերմանիա

Ելույթներից հետո ժյուրին կորոշի երզափակիչ անցած երկու մասնակիցներին:Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 8-ին տեղի է ունեցել«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթիբացման պաշտոնականարարողությունը:

Մարգարյանը մրցույթում կներկայացնի «Փակուղի» անվանումով մենապար. բեմականացման մեջ ներկայացված է անելանելի իրավիճակ, որից պարողը չի կարողանում դուրս գալ փակուղու պատճառով: Վահագնը առաջին ագամ է մասնակցում միջազգային մրցույթի եւ իր համար մեծ պատասխանատվություն է համարում այն, քանի որ ներկայացնելու է ոչ միայն իրեն, այլեւ` Հայաստանը: Հայկական բեմադրության համար երաժշտությունը հեղինակել է Օտտո Բուբենչիկը, ով Իրժի եղբոր հետ բավական հայտնի են երաժշտական աշխարհում: Երաժշտության մեջ կհնչի դուդուկ, ջութակ:

Համաձայն մրցույթի կանոնադրության` բեմադրությունը կունենա մեկ ու կես րոպե տեւողություն: Մասնակիցները հանդես կգան նաեւ խմբակային պարով, որը բեմադրվելու է հենց այնտեղի խորեոգրաֆի կողմից, միայն եզրափակիչ անցած պարողներին կսպասվի նաեւ իմպրովիզի փուլը, որտեղ գնահատելի կլինի շուտ կողմնորոշվելու ունակությունը եւ տարբեր ոճերում հանդես գալու կարողությունը:

Հայաստանը մրցույթին մասնակցում է առաջին անգամ:Հունիսի 14-ին ժամը 22:00-ին «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մրցույթը բոլոր ցանկացողների համար հասանելի կլինի նաեւ վիրտուալ տիրույթում` մրցույթի պաշտոնական կայքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում