Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը դեմ է վանականների կողմից ինտերնետի օգտագործմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայն Ռուսիո Կիրիլպատրիարքը դեմ է կուսակրոն հոգեւորականների կողմից ինտերնետի օգտագործմանը:Կիրիլ Պատրիարքը Աֆոն լեռան վրա գտնվող մենաստանի միաբանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որվանական կյանքի հարմարեցումը ժամանակակից պայմաններին տանում է ավանդույթի խարխլմանը և կուսակրող հոգեւորականների կողմից ինտերնետի օգտագործման մեջ շատ է մեղքն ու գայթակղությունը: Այս մասին ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Այսօր մեծ գայթակղություն է ինտերնետը: Շատ հոգեւորականներ, իմ կարծիքով, ոչ բանական քայլ են կատարում: Նրանք, մի կողմից` աշխարհիկ կյանքից հեռանում են փրկության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մյուս կողմից` վերցնում են բջջային հեռախոսն ու մտնում ինտերնետ, որում շատ է մեղսականությունն ու գաղթակղությունը»,-ասել է համայն Ռուսիո պատրիարքը:
Նա նշել է, որ ճգնակյաց ավանդույթը պատահաբար չի այդքան խիստ: «Խստությունն ուղղված է ստեղծելու ամենահարմար պայմանները, որ մարդու հոգին կարողանա փրկվել: Երբ վարդապետը իր ձեռքն է վերցնում հեռախոսը` ինտերնետ մտնելու համար, նա պետք է մտածի` ընդհանրապես արժե մնալ մենաստանում, թե ոչ»-եզրափակել է Կիրիլպատրիարքը: